Ժողովուրդ ջան ուշանում ենք. Հավաքի վայրում Փաշինյանը շտապեց ժողովրդի թիկունքում գառի խաշլամա ուտելու


Ժողովուրդ ջան ուշանում ենք. Հավաքի վայրում Փաշինյանը շտապեց ժողովրդի թիկունքում գառի խաշլամա ուտելու
Մայիս 26 14:13 2026

«Ժողովուրդ ջան ուշանում ենք»,-Հրազդանում հանդիպման ժամանակ քարտեզ խնդրող քաղաքացիներին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շտապելով մի քանի մետր հեռու բացօթյա ընդմիջում անելու։

Թիկնապահների հետևում, բազմաթիվ քաղաքացիների ներկայությամբ Փաշինյանը և ՔՊ քարոզչական թիմը սկսեցին գառի խաշլամա ուտել։

«Էս որտեղի՞ գառ ա»,-հետաքրքրվեց Փաշինյանը և մի կտոր դրեց հրազդանցի Սասուն Միքայելյանի ափսեի մեջ՝ ասելով՝ էս լավ կտորը քեզ։

Հասցրեցին բերել նաև  խորովածը և այդ ողջ ճաշկերույթին կողքից հետևում եին քաղաքացիները և երեխաները։