Ընտրություններին մասնակցելով՝ եկեք անցյալում թողնենք պառակտումը․ Արամ Վարդևանյան


Ընտրություններին մասնակցելով՝ եկեք անցյալում թողնենք պառակտումը․ Արամ Վարդևանյան
Մայիս 25 23:27 2026

Վերջին օրերին լսում եք, որ մի մարդ Երևանում, Երևանից դուրս քայլում է, ատելություն է տարածում, վատ բառամթերք է օգտագործում: Բայց գյություն ունի մի ստահակ, մի տականք, ով քնած մեր հայրենակցին կացինով սպանել է: Այդ տականքը հերոս է համարվում Ադրբեջանում։ Բա այդ մարդը, որ փողոցներով այդպես ատելություն է տարածում, թող մի օր ասի, որ դրան կարող է մի բան անի, որ դրան պատժեն։ Այս մասին Ավանում քարոզարշավի ընթացքում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանը։

 

«Մենք դրա համար ասում ենք, որ մեր պատկերացրած Հայաստանը ուժեղ Հայաստանն է։

 

Ժողովուրդ ջան, հիմա այնպիսի իրականության մեջ ենք, որ տագնապի զգացում ունենք, որովհետև հասկանում ենք, որ հիմա ռիսկը մեր պետականությունն է։ Մեզնից յուրաքանչյուրի անդորրը խաթարվում է, որ կարող է դրանք գան 100 հազարներով Հայաստան, դրա համար ի՞նչ ենք ասում, հունիսի 7-ին գնում ենք ընտրության, որ դրանք չգան»,-ասաց Վարդևանյանը: