Այսօր Սամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետ, հանդիպումից հետո հեղինակ-կատարող, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սամվել Կարապետյանի գործունեությանը միշտ հետևել է, սակայն առաջին անգամ էր շփվում։
«Մարդկային արժեքների մասով պիտի ասեմ, որ հագեցած դուրս եկա, որովհետև շփվեցի մարդկային ու մտավոր բարձր կարողություններ ունեցող առաջնորդի հետ։ Այս ընթացքում մարդիկ ինչ ասես, որ չեն ասում, բայց հույս ունեմ, որ այս այլանդակությունների վերջը հունիսի 7-ից հետո կգա։
Ես հիմա ուղղակի ուզում եմ խնդրել բոլոր նրանց, ովքեր անտարբեր են՝ իրենց անտարբերությամբ չնպաստեն թուրքի գալուստին։ Իսկ այն մարդիկ, ովքեր հավատացած են, թե խաղաղություն է գալու, ցավոք սրտի, պիտի տխրեցնեմ՝ սխալ տեղ են հավատում։ Հավատալ կարելի է մարդուն, բայց երբ հավատում ես ոչնչությանը, կներեք, դա արդեն մտավոր կարողությունների հարց է։ Ես իսկապես որևէ արժեք չեմ կարող գտնել այն մարդու մեջ, որը «խաղաղություն» է խոստանում», - նշեց Ամալյանը։










