Փաշինյանը Պուտինին ասել է, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ․ Պեսկով


Փաշինյանը Պուտինին ասել է, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ․ Պեսկով
Մայիս 25 14:59 2026

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ Հայաստանը լիարժեքորեն մնում է ԵԱՏՄ անդամ՝ միաժամանակ զարգացնելով իր հարաբերությունները Եվրոպայի հետ. հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Սեպտեմբերի 26-ին Պուտինը Կրեմլում հանդիպել էր Փաշինյանի հետ։

«Հայաստանը լիարժեքորեն մնում է ԵԱՏՄ անդամ, բայց դրան զուգահեռ զարգացնում է իր հարաբերությունները նաև արտաքին քաղաքականության այլ վեկտորներով, մասնավորապես՝ Եվրոպայի հետ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Պեսկովը միևնույն ժամանակ նշել է, որ այն ժամանակ Փաշինյանը պարզաբանել էր, թե ինչ-որ պահի անհրաժեշտ կլինի վերջնական որոշում կայացնել Հայաստանի տնտեսական ինտեգրման հետագա ուղու ընտրության վերաբերյալ։

«Եվ դա կարվի հանրաքվեով։ Այսինքն՝ հենց հայ ժողովուրդն է ասելու իր վերջնական խոսքը»,- ասել է Պեսկովը։