Մեր ժողովուրդը ոչ մեկից չպետք է վախենա, քվեախցիկում քաղաքացին ամենազորն է. Արման Թաթոյան


Մեր ժողովուրդը ոչ մեկից չպետք է վախենա, քվեախցիկում քաղաքացին ամենազորն է. Արման Թաթոյան
Մայիս 25 11:41 2026

Մեր ժողովուրդը ոչ մեկից չպետք է վախենա, և այս ընտրությունները մեր պետության ճակատագրի մասին են, լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը։

 

«Քվեախցիկում քաղաքացին ամենազորն է։ Մենք պետք է ոչ թե վախերով ընտրենք, այլ հանուն հույսի ու հավատի, մեր երկրի ապագայի և մենք որոշենք մեր ճակագիրը»,-ասաց Թաթոյանը։

 

Նա նշեց, որ իր ղեկավարած ուժը կհաղթահարի անցողիկ շեմը։

 

«Հարցումներն ու մեր շփումները ցույց են տալիս, որ հաղթահարում ենք շեմը, մեզ մնում է ամենակարևորը՝ որքան հնարավոր է շատ ստանանք մեր քաղաքացիների վստահությունը»,-ասաց Թաթոյանը։