Երեխուս դեմքը աղավաղված ու անճանաչելի էր, մազերն ամբողջությամբ պոկված էին․․․ մահացած հղի կնոջ քույրը նոր մանրամասներ է հայտնել


Երեխուս դեմքը աղավաղված ու անճանաչելի էր, մազերն ամբողջությամբ պոկված էին․․․ մահացած հղի կնոջ քույրը նոր մանրամասներ է հայտնել
Մայիս 24 22:10 2026

Օրեր առաջ ավտովթարից մահացած հղի կնոջ քույրը` Վիկտորյան, գրել է.

 

Մարիաննայիս՝ պիղծ Հայկը պահել է փակի տակ ու օրերով չի գնացել տուն։ Ենթարկել է ծեծի ու բռնության, որի մասին քույրս լռել է։

 

Տվյալ օրվա դեպքի հետ կապված՝ քույրս խնդրել է, որ կանգնեցնի մեքենան։ Կանգնել է, իջել է աղջիկը, իսկ հետևից այդ խելապակասը վազել է ու մազերից քարշ տալով տարել մեքենան։ Ենթարկել է դաժան ծեծի, որից հետո հրել է մեքենայից…քիմքծնոտային կոտրվածք, վիզ-ողնաշարի վնասվածք, դեմքի կապտուկներ։ Մազերն ամբողջությամբ պոկված էին։

 

Մենք պատրաստվում ենք հողին հանձնել փազլով հավաքած մարմին, որը նախկինում աշխարհի ամենակենսուրախ աղջնակներ էր։

 

ՔՈՒՅՐՍ ԻՆՔՆԱՍՊԱՆ ՉԻ՛ ԵՂԵԼ, ՔՐՈՋՍ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՍՊԱՆԵԼ ԵՆ։

 

Երեխուս դեմքը աղավաղված ու անճանաչելի էր։ Ուզում եմ սգաս, տականք, ուզում եմ ողբաս ու տանջվես։ Մեր ցավը քո սատկելը կբթացնի, բայց էլ մեր լույս երեխուն հետ չենք բերի։

 

Հարյուրավոր աղջիկներ են գրում ինձ, որոնցից մի մասից շանտաժի, մյուս մասից՝ խաբեության շնորհիվ գումարներ է կորզել ու չի վերադարձրել։ Չի ունեցել ո՛չ տուն, ո՛չ ընտանիք․ սեփական մայրն ու քույրը երես են թեքել, ո՛չ գումար, ո՛չ մեքենա։

 

Մեքենաները վերցրել է վարձակալությամբ, գիշերել դրանց մեջ ու աղջիկների խաբել ու որսացել՝ իբրև օլիգարխի տղա է։ Բայց մի ամբողջ ազգ ճչում է՝ թե դու ինչի՞ տղա ես։ Թող ամենաերանելի երազանքդ լինի քո իսկ սատկելը, տականք։