ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջարկ ունի Նիկոլ Փաշինյանին։
«Ավելի լավ բան առաջարկեմ մեր վարչապետին, կառավարական առանձնատունը ավելի լավ է նվիրենք պատերազմում վիրավորում ստացած տղաներին»,- ի պատասխան Փաշինյանի հայտարարության, թե մինչև 2031 թվականը խլելու է Ծառուկյանի՝ սարի գլխի վրա գտնվող առանձնատունը՝ հայտարարեց Ծառուկյանը։
Նա ասաց, որ իր բարձունքից չի իջնի ու չի վիրավորի Փաշինյանի ընտանիքին, երեխաներին։
«Մինչև 2031 թվական...ինքը մինչև ամսի 28-ը թող մտածի, թե ինչ է անելու, հողն արդեն իր ոտի տակից գնում է, օրեր են մնացել»,- Էջմիածնում հայտարարեց Ծառուկյանը։










