«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները քարոզարշավի շրջանակում Էջմիածնում հանդիպեցին բնակիչների հետ։ Հանրահավաքի ընթացքում տեսաուղերձով էջմիածնեցիներին դիմեց կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար, գործարար, տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանը։
Նա նախ հիշեցրեց, որ արդեն գրեթե մեկ տարի գտնվում է կալանքի տակ եկեղեցին և մեր ինքնությունը պաշտպանելու համար։
«Ես բարձրացրել եմ իմ ձայնը մի վարչակարգի դեմ, որը հայ ժողովրդին պահում է աղքատության մեջ, վախի ներքո, պառակտված վիճակում։ Միասաին այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցենել։
Նրանք կարող են նույնիսկ մեզ ձերբակալել, կալանավորել, բայց չենք կարող կանգնեցնել մեզ փոփոխություն բերելու ճանապարհին։ Սրանց կեղծ ու անհասկանալի սրտիկները փոխարինելու ենք մեր իրական, հայկական սրտերով։
Մեզ ընտրություններում մեծ հաղթանակ է պետք, որպեսզի ավելի արագ իրականացնենք այն մասշտաբային ծրագրերեն ու փոփոխությունները, որոնց արժանի է ժողովուրդը։ Ուժը ձեր ձեռքերում է, դուք սկսում եք փոփոխություն, իսկ ես այն դարձնելու եմ իրականություն։
Շուտով ես ձեզ հետ կլինեմ, մեկ վայրկյան չկասկածեք»,- ասաց Ս. Կարապետյանը։










