Եթե քրոջս մեքենայից չի հրել, ուրեմն դրդել է. մահացած հղի կնոջ քույրը մահվան դեպքից մանրամասներ է հայտնել


Եթե քրոջս մեքենայից չի հրել, ուրեմն դրդել է. մահացած հղի կնոջ քույրը մահվան դեպքից մանրամասներ է հայտնել
Մայիս 23 21:32 2026

Վերջին օրերին ավտովթարից մահացած հղի կնոջ քույրը` Վիկտորյան, գրում է.

 

«Բառեր գտնելը շատ դժվար ա
Քույրս էլ մեզ հետ չի…


Երկար ժամանակ բողոքում էր՝ ամուսնու տուն չգալուց, չաշխատելուց, դավաճանության դեպքերից, ձեռք բարձրացնելուց…


պատմում էր, որ ամուսինը բռնություն ա գործադրում իր նկատմամբ, ծեծում, վիրավորում, ճնշում։ Շատ էր խոսում բաժանվելու մասին ու նպատակ ուներ հետ վերադառնալ Ռուսաստան, բայց մոլագարը մեկ շատ էր սիրում , մեկ ուզում էր բաժանվել, ո՛չ թողնում էր իրենից հեռու, ո՛չ կողքին էր պահում։


Ես անձամբ խոսել եմ Հայկի հետ, փորձել եմ օգնել քրոջս, անգամ առաջարկել եմ Հայկին օգնել աշխատանք գտնելու հարցում՝ մերժվել եմ: Սռաջարկել եմ քրոջս գնալ հետևից, բայց քույրս ասում էր, որ  ուզում է ինչ-որ մեկի հետ ուղղակի կիսվել, որովհետև իրեն մենակ էր զգում ու պետք չի խառնվել։ 


 Սա բացահայտ մեղադրանք ա, պատմության միակ մեղավորը ՀԱՅԿ ՍԱՐԳՍԻ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ա, ու եթե ինքն էլ չի հրել մեքենայից, ապա դրդել ա դրան:
 

 Ուզում եմ աչքի տակ առնեք, որ էս երիտասարդը 3-րդ անգամ նստում ա ղեկին առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ ու ամեն անգամն ավարտվում ա որևէ ողբերգական դեպքով, բայց միևնույն ա մնում ա ազատության մեջ:

Ապատեղեկատվություն մի՛ տարածեք, վերանայեք ձեր տեքստերը մեկնաբանելուց առաջ, ոչ ոքիդ երեխան ապահովագրված չի նման երևույթից։ 

 Ես էս ամենը գրում եմ ոչ միայն որպես քույր, այլ որպես մարդ, ով այլևս չի ուզում լռել։
Ընտանեկան բռնությունը «ընտանեկան հարց» չէ։ Լռությունը երբեմն կյանք է խլում։

Եթե ձեր կողքին կա մեկը, ով օգնության կարիք ունի՝ լսեք նրան, աջակցեք, մի անտեսեք նրա ցավը ու հակառակ իր կամքին դիմե՛ք քայլերի, որ կանխեք քանի դեռ շանս կա:
Ու եթե դու ինքդ ես բռնության մեջ ապրում՝ խնդրում եմ, լուռ մի մնա։

 2 օր առաջ, որոշում էինք ոնց պետք ա կազմակերպենք երեխայի gender party-ն:

Լույսերով ողողվեք ձագուկիդ հետ սիրունս✨
Կներե՛ս բոլորիս…»: