«Հունիսի 7-ին մենք ընտրություն պետք է կատարենք՝ ապրել Հայաստանում, թե «արևմտյան Ադրբեջանում»։ Կատարելով ճիշտ ընտրություն՝ դուք բացառիկ հնարավորություն ունենք ապրել երաշխավորված խաղաղության պայմաններում, անվտանգ, տնտեսապես կայուն ու հզոր Հայաստանում»,- Երևանի Արբակիր վարչական շրջանում քայլերթի ժամանակ ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նա նշեց, որ իրենց ուժն առաջարկում է մի շարք ծրագրային դրույթներ, կոնկրետ ճանապարհային քարտեզ կոնկրետ Երևանի առաջ ծառացած խնդիրները լուծելու համար։
Ի.Տոնոյանն ընդգծեց, որ այսօր իշխանություններն իրենց թիմակիցներին սպառնում են քաղաքական հաշվեհարդարով. «Բայց ասում ենք ու կրկնում ենք՝ մեր ոգին ամուր է, մեր կամքն անկոտորում է, մեր գործն արդար է»։










