Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից Aysor.am-ի լրագրողն այսօր հետաքրքրվեց՝ անհանգստություն չկա՞, որ Ռուսաստանը կասեցրել է հայկական շատ ապրանքների վաճառքը։
Լրագրողի դիտարկմանը, որ Հայաստանը տնտեսական խնդրի առաջ կկանգնի, երբ կիրառվում են նման սանկցիաներ, Սիմոնյանն արձագանքեց. «Դուք պնդում եք անում, ես վստահեցնում եմ, որ Aysor.am-ը չի կանգնի տնտեսական խնդիրների առաջ»։
ԱԺ նախագահն ասաց, թե ընդդիմադիրները պետք է դադարեն Ռուսաստանին խրախուսել, հրահրել ու կոչ անել Հայաստանի դեմ սանկցիա կիրառել։
«Դիմեք կալուգացի Սամոյին, Քոչարյան Ռոբին, Ծառուկյան Գագիկին, հարցրեք՝ արդյո՞ք ձեզ լավ է, որ ամեն օր հայտնվում է տեսանյութ, որտեղ ձեր աջակիցները մեղադրվում են փող բաժանելու մեջ ու դրա հետ զուգահեռ ասում եք, որ Ռուսաստանը հեսա էս կանի...»,- նշեց Սիմոնյանը։
Սիմոնյանը լրագրողին կոչ արեց գնալ ու զանգել տնտեսվարողներին։
«Գնացեք, զանգեք, եկեք...դուք կեղծ բաներ եք ասում»,- ասաց նա։
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց ԱԺ նախագահից ՝ ինչո՞ւ ներողություն չխնդրեցին, երբ տարածում էին տեղեկություն, որ Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է, մինչդեռ, այդ փաստը հերքվեց, Ալեն Սիմոնյանը սկսեց թիրախավորել լրագրողին. «Դուք սուտ եք խոսում, դուք սուտասան եք»։
Սիմոնյանը կոչ արեց չխառնվել իր ու Նարեկ Կարապետյանի հարաբերությունների մեջ։










