Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա՛, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է. Փաշինյան


Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա՛, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է. Փաշինյան
Մայիս 23 15:06 2026

Հայաստանում այսօր բոլոր դեպքերում որոշողը ժողովուրդն է, Ավանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին ես կհեռանամ՝ առանց քննարկելու։ Եթե 700 հազար մարդ՝ ընտրողների 50+1 տոկոսը, ասել է՝ Նիկոլ մնա, Նիկոլը կմնա։ Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա՛, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է։ Այդպես լինո՞ւմ է, որ ծառան ասի՝ չէ՛, չեմ գնալու»,- նշեց նա։

Փաշինյանը կոչ արեց գնալ ընտրական տեղամասեր և տեր կանգնել խաղաղությանը։