Մարմարիկի ճանապարհին «Mercedes»-ը գլորվել է ձորը և բռնկվել․ 3 վիրավոր կա


Մարմարիկի ճանապարհին «Mercedes»-ը գլորվել է ձորը և բռնկվել․ 3 վիրավոր կա
Մայիս 23 10:51 2026

Մայիսի 22-ին, ժամը 23:52-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 15 մ գլորվել հարակից ձորակը և բռնկվել։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 3 տուժած հոսպիտալացվել է։

 

Հրդեհը մեկուսացվել է մայիսի 23-ին, ժամը 00։53-ին, մարվել՝ 01։22-ին։ Այրվել է ավտոմեքենան։