Բազմազավակ ընտանիքին կտրամադրենք անվճար բնակարան մարզում՝ 4-րդ երեխայից սկսած. Թաթոյան


Բազմազավակ ընտանիքին կտրամադրենք անվճար բնակարան մարզում՝ 4-րդ երեխայից սկսած. Թաթոյան
Մայիս 11 20:40 2026

«Միասնության թևեր» կուսակցութունը բազմազավակ ընտանիքների համար ունի հատուկ ծրագիր։ Կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի ներկայացմամբ, ծրագրով նախատեսվում է անվճար բնակարան 4-րդ երեխայից սկսած։ 

 

«Այսինքն, ընտանիքում ծնվել է 4-րդ երեխան, պետությունը հատկացնում է բնակարան մարզում։ Սա կարևոր և հաշվարկված ծրագիր է ու պարտադիր պետք է իրականացվի, քանի որ մենք պետք է խրախուսենք, որ ընտանիքները շատ երեխաներ ունեն, բնակչությունը շատանա, պետությունը ուժեղանա։ Մենք այլ ելք չունենք, կարևոր է պետության ապագայի, հասարակության համար»,- ասաց Ա. Թաթոյանը։

 

Նա նաև հայտնեց, որ բազմազավակ ընտանիքների համար ունեն նաև հարկերի հետ կապված ծրագիր։