Մեր ժողովրդի 25-30 տոկոսը մոլորված է, մենք պետք է ամեն ինչ անենք, որ բացենք իրենց աչքերը, որ իրենք հասկանան՝ իրենց խնդիրների մեղավորը ոչ թե իրենք են, այլ ներկա իշխանությունները, արմավիրցիների և արարատցիների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Սրանց համար մեկ սկզբունք կա՝ ո՞նց անեն, որ Ալիևի դուրը գան, ո՞նց անեն՝ նրա հրամանները կատարեն, ո՞նց անեն՝ 300 000 ադրբեջանցի բերեն, ապահովեն թե՛ բնակարաններով, թե՛ աշխատանքով, որովհետև իրենց շեֆը արդեն կարգադրել է», - ասել է Կարապետյանը։
Նա նշել է, թե իշխանության գալու պարագայում այդ ամենը կանգնեցնելու են.
«Մենք ունենալու ենք արժանապատիվ երկիր՝ արժանապատիվ սկզբունքներով։ Եթե հարցը ձեռնտու է մեր երկրին, ուրեմն ուզում է Ալիևը լինի, ուզում է Թուրքիան լինի, ուզում են ռուսները լինեն, ուզում են եվրոպացիները, ուզում են ամերիկացիները, մենք պետք է նայենք՝ ի՞նչն է մեր երկրի շահերին համապատասխանում», - հայտարարել է Կարապետյանը։
Նա խոստացել է, որ մինչև վերջ տեր է կանգնելու մարդկանց քվեին։
«Ամենածանր պայմաններն անցել եմ», - ասել է Սամվել Կարապետյանը։










