Ամեն ինչ անելու ենք, որ ձեր արտադրանքը էժան չվաճառեք. Սամվել Կարապետյանը՝ արարատցիներին և արմավիրցիներին (Տեսանյութ)


Ամեն ինչ անելու ենք, որ ձեր արտադրանքը էժան չվաճառեք. Սամվել Կարապետյանը՝ արարատցիներին և արմավիրցիներին (Տեսանյութ)
Մայիս 11 18:03 2026

Դուք աշխարհի ամենաերջանիկ մարդիկ եք, որովհետև ամեն օր նայում եք Արարատին, ամենամոտն եք մեր Սուրբ Էջմիածնին, Արարատի և Արմավիրի մարզի բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Բայց ձեր բախտը չի բերել, որ ոչ ոք ձեր մասին չի մտածել այսքան ժամանակ։ Արարատյան դաշտավայրի համար հատուկ ծրագիր ենք մշակել, ամբողջ աշխարհին պետք է մենք ցույց տանք, թե ինչքան համեղ մրգեր կան Արարատյան դաշտավայրում։ Ամեն ինչ անելու ենք, որ ձեր արտադրանքը էժան չվաճառեք, ձեր մոտ զարգացնելու ենք գյուղատնտեսությունը», - ասել է Կարապետյանը։

Նա նշել է, թե շատ արագ հասնելու են նրան, որ գյուղացու արտադրած մթերքն ստեղծի հավելյալ արժեք։

«Անպայման պետք է զարգացնենք արտադրությունը ձեր շրջաններում, դրանով ապահովելու ենք աշխատատեղեր։ Դրան զուգահեռ, տուրիզմի համար հետաքրքիր կենտրոններ ենք ստեղծելու՝ շատոներ։ Հիմա ամբողջ աշխարհը ման են գալիս Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի շատոներում, անպայման նույն բանը զարգացնելու ենք ձեր շրջաններում», - ասել է Կարապետյանը։