Կարող է միանանք ՀՀԿ-ի առաջարկած իմպիչմենտի գաղափարին. «Նժար»-ի համահիմնադիր


Կարող է միանանք ՀՀԿ-ի առաջարկած իմպիչմենտի գաղափարին. «Նժար»-ի համահիմնադիր
Ապրիլ 8 15:42 2026

«Մենք կարող է միանանք ՀՀԿ-ի առաջարած իմպիչմենտի գաղափարին,  եթե լինի մեր անկախ թեկնածուն, որը ռուսամետ չէ, ամենակարևորը՝ հայամետ է»,- ասուլիսում ասաց «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր  Արտաշես Իկոնոմովը։

Նա նշեց, որ այդ դեպքում կարող են մի ճակատով հանդես գալ և միանշանակ հաղթել Նիկոլ Փաշինյանին։

«Հաղթողը մենք չենք լինելու, հաղթողը լինելու է մեր ժողովուրդը, որովհետև համակարգային փոփոխությունները միակ մոտեցումն է,  որը կարող է առաջընթաց ապահովել»,- ասաց Իկոնոմովը։

Իրավապաշտպան, «Նժար» սահմանադրական շարժման հիմնադիրներից Նինա Կարապետյանցը ասաց, որ ակտվորեն պատրաստվում են ընտրություններին, զուգահեռաբար իրենց թիմն այդ ուղղությամբ  էլ է բանակցություններ վարում։

«Իմպիչմենտը կարող լինել նաև ընտրություններից հետո։ Բայց շատ կարևոր է, որ լինի ընտրություններից առաջ, քանի որ ընտրությունների անցկացման պահին ունենալ անկախ մարդ, ով կզբաղեցնի վարչապետի պաշտոնը  և բոլոր լծակները կլինեն ձեռքում, բոլոր խաղացողները վստահ կլինեն, որ ընտրությունները չեն կեղծվի, կարևոր է»,- ասաց իրավապաշտպանը։

Նա նշեց, որ անկախ նրանցից՝ քաղաքական ուղղվածության առումով համախոհ են, թե ոչ, բարիկադների տարբեր կողմերում եղել են, թե ոչ, խնդիրն այս պահին ունենալ իրավիճակ, որ մոտակա ընտրությունները լինեն հնարավորինս արդար, թափանցիկ։