Որոշել եմ պայքարը տեղափոխել նաև քաղաքական դաշտ․ Եզդիական համայնքի ներկայացուցիչ


Որոշել եմ պայքարը տեղափոխել նաև քաղաքական դաշտ․ Եզդիական համայնքի ներկայացուցիչ
Մարտ 9 22:26 2026

Համոզված եմ, որ եզդի համայնքը ևս կարող է և պետք է ակտիվորեն մասնակիցը լինի մեր երկրի համար կարևոր գործընթացներին և ունենա նաև իր ներդրումը ուժեղ Հայաստանի կերտմանը։ Այս մասին Արմավիրում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է Եզդիական համայնքի ներկայացուցիչ Մուրազ Շանոյանը։

«Բոլորս ենք ականատես լինում, թե հակաիրավական գործընթացների արդյունքում ինչպես են թիրախավորվում և քրեական հետապնդումների ենթարկվում Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորները, ակնհայտ աբսուրդ մեղադրանքով կալանավորվում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Սամվել Կարապետյանը։ Այս ամենն արում է մի քաղաքական իշխանության կողմից, ով իշխանության եկավ մեզ բոլորիս ժողովրդավարական, իրավական և արդար պետության մասին խոստումներով։ Ես մշտապես փորձել են պայքարել այդ երևույթների դեմ՝ քաղաքացիական, հասարակության ոլորտում, սակայն գալիս է մի ժամանակ, երբ այլևս միայն դիտորդ լինելը բավարար չէ։ Որոշել եմ կարևոր այս արժեքների համար պայքարը տեղափոխել նաև քաղաքական դաշտ, քանզի շատ խնդիրների լուծումն առավելապես հենց քաղաքական մակարդակում է արվում։ Այդ պայքարն անցնելու եմ «Ուժեղ Հայաստանի» հետ և այս ընտրական փուլում իմ գիտելիքներով, իմ փորձով, իմ ողջ կարողություններով աջակցելու եմ Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստանի՝ մեր երկրի համար ապագայի պայքարում»,- նշեց Շանոյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։