Բագրատ Սրբազանն իր օրհնությունն է փոխանցում ԱԱԾ մեկուսարանից


Բագրատ Սրբազանն իր օրհնությունն է փոխանցում ԱԱԾ մեկուսարանից
Մարտ 9 22:16 2026

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ԱԱԾ մեկուսարանում տեսակցել է Բագրատ Սրբազանին։ Նա իր ողջույններն ու օրհնությունն էր փոխանցում այն բոլոր հայրենակիցներին, ովքեր մտահոգվում են իր ներկայիս կարգավիճակով և առողջությամբ․

«Բագրատ Սրբազանն իսկապես բացառիկ մարդ է և հոգևորական։ Ամեն անգամ, երբ հետաքրքվում եմ իր առողջությամբ, թեման փոխում է՝ չկարևորելով իր անձը։ Մշտապես հետաքրքրվում է հանրային, քաղաքական կյանքով, մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններով։ Վստահ է, որ ամեն ինչ շատ լավ է լինելու․ մենք շուտով ականատեսն ենք լինելու բարու, ճշմարիտի, արդարության հաղթանակին։

Ինձ ամեն օր բազմաթիվ քաղաքացիներ խնդրում են իրենց զորակցությունն ու բարեմաղթանքները փոխանցել Սրբազանին։ Թեև դժվար է լինում բոլորին հիշելը, սա փաստում է մի բանի մասին․ Բագրատ Սրբազանն իսկապես վայելում է ժողովրդի սերը։

Տիրապետելով բազմաթիվ լեզուների՝ Սրբազանն անազատության մեջ կատարելագործում է իր գիտելիքները։ Օրն անցկացնում է աղոթքներով և ընթերցանությամբ։

Վստահ եմ՝ Տավուշի եկեղեցիներում շուտով նորից հնչելու են սիրելի Սրբազանի աղոթքները»,- հայտնել է պատգամավորը։