Միութենական պետության մեջ մտնելու խոսակցությունները գոյություն չունեցող քաղաքական մանիպուլյատիվ սյուժե է, որն իշխանությունը «բոբոյացնում» է, որպեսզի դիրքավորվեն որպես «անկախականներ», ՀՀ սուվերենության համար ոչ մի բան չխնայող կոմիքսի հերոսներ, այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Ըստ նրա՝ զավեշտ է, որ նման խոսույթով հանդես են գալիս մարդիկ, որոնց օրոք Հայաստանի ինքնիշխանությունը հասել է պատմական մինիմումի, իսկ Ռուսաստանից տնտեսական կախվածությունը՝ պատմական մաքսիմումի։
«Քաղաքական դերակատար չհանդիսացող անձի մի մասնավոր կարծիքի շուրջ հյուսվող քարոզչական ձնագնդին պետությունը սկցրած ռեժիմի կողմից փրփուրներից կառչելու ողորմելի օպերացիա է։
Դուք անգամ ձեր կյանքերի եւ կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության եւ պետականության «տերը» լինեք»,- ընդգծել է Աշոտյանը։










