Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 17 անձի նկատմամբ. նոր մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած միջադեպից


Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 17 անձի նկատմամբ. նոր մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած միջադեպից
Մարտ 9 14:53 2026

2026 թվականի փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 17 անձի նկատմամբ, այս մասին Aysor.am-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Դատախազությունից Aysor.am-ին տեղեկացրեցին, որ 2 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, որից մեկով հայտարարված է հետախուզում:

«7 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ համակցված այլ խափանման միջոցներով, 5 անձի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը, 3 անձի վերաբերյալ քննարկվում է խափանման միջոց ընտրելու հարցը», - նշեցին դատախազությունից։

Հիշեցնենք՝ Աջափնյակ համայնքում փետրվարի 18-ին կրակոցներ էին հնչել։ Տեղի ունեցած դեպքի հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել 7 քաղաքացի: 1 քաղաքացի մահացել էր։