Երեկ՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Արմաշ գյուղի վարչական տարածքում բախվել են «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Hyundai Elantra»-ի վարորդը և ուղևորը՝ Երևանի բնակիչներ 43-ամյա Քրիստինե Հ․-ն և 46-ամյա Արծրուն Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ «Էրեբունի» բժշկական կենտրոն։










