ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի օրը ելույթ կունենա Եվրախորհրդարանում. այս մասին տեղեկանում ենք Եվրախորհրդարանի կայքից։
«Փաշինյանի ելույթը տեղի է ունենում 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք, ինչպես սպասվում է, կորոշեն երկրի արագ զարգացող հարաբերությունների ապագա ընթացքը ԵՄ-ի հետ և հարևան Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը։ ՀՀ կառավարությունը հանձնառու է Բաքվի հետ երկարատև խաղաղության հասնելուն և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, Արևմուտքի հետ մերձեցմանը և ապագայում ԵՄ-ին հնարավոր անդամակցությանը», - ասվում է կայքում։
Նաև նշվում է, որ Եվրամիությունն այժմ ներգրավված է Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեջ։ ԵՄ-ՀՀ գագաթնաժողովը նախատեսված է մայիսի 5-ին։
Սա կլինի Եվրախորհրդարանում Փաշինյանի երկրորդ ելույթը՝ 2023 թվականին իր նախորդ այցից հետո։










