Հայ կինը յուրահատուկ է․ Գագիկ Ծառուկյանն այցելել և շնորհավորել է աշխատասեր կանանց


Հայ կինը յուրահատուկ է․ Գագիկ Ծառուկյանն այցելել և շնորհավորել է  աշխատասեր կանանց
Մարտ 9 10:46 2026
Կանանց միամսյակի շրջանակում այցելեցի և շնորհավորեցի մեր աշխատասեր կանանց՝ բարձր գնահատելով նրանց մեծ ներդրումը, նվիրումն ու տարիների պատասխանատու աշխատանքը։
Գրել է Գագիկ Ծառուկյանը իր ֆեյսբուքի էջում և տեսանյութ հրապարակել։
 
«Կանանց միամսյակի շրջանակում այցելեցի և շնորհավորեցի մեր աշխատասեր կանանց՝ բարձր գնահատելով նրանց մեծ ներդրումը, նվիրումն ու տարիների պատասխանատու աշխատանքը։
 
Վստահությամբ կարող եմ ասել՝ հայ կինը յուրահատուկ է։ Նա ընտանիք ստեղծող, պահող և ամրապնդող մեծ ուժ է, կյանքի վստահելի ընկեր և անփոխարինելի հենարան։
 
Թող Աստված պահապան լինի ձեզ բոլորիդ, և դուք միշտ լինեք մեր կողքին՝ ուժեղ, արժանապատիվ ու երջանիկ»։