Փաշինյանը «Հեղափոխություն-3» է խոստանում


Փաշինյանը «Հեղափոխություն-3» է խոստանում
Մարտ 7 22:03 2026

«Առաջիկա ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն-3»,- այսօր Գյումրիում իր թիմակիցների առջև ունեցած ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«2018-ի ընտրություններով արել ենք ներքաղաքական հեղափոխություն, 2021-ի ընտրություններով ժողովուրդը մեզ առաջնորդել է դեպի սոցիալ-հոգեբանական և մտածողության հեղափոխություն, 2026-ի հունիսի 7-ի ընտրություններում հասնելու ենք պատմաքաղաքական հեղափոխության»,- ասել է նա։

Թիմակիցները Փաշինյանին ծափահարել են։