Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցանդեսն այժմ իր դռներն է բացել Գյումրիում։Ասված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։
«Սիրելի գյումրեցիներ, Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցանդեսը Երևանում մեծ հաջողությունից հետո այժմ իր դռներն է բացել Գյումրիում:
Ընդամենը 2 օր՝ մարտի 7-ին և 8-ին, բոլոր ցանկացողները բացառիկ հնարավորություն ունեն՝ այցելելու «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսը:
Անցկացման վայրը՝ «Հոկտեմբեր» կինոթատրոն
ժամը՝ 10:00-18:00-ն
Մուտքն ազատ Է, սիրով սպասում ենք բոլորին»:










