Բռնի տեղահանված արցախցիները հայրենի բնօրրան վերադառնալու իրենց իրավունքից չեն հրաժարվելու։ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ընդգծում է՝ օրվա իշխանություններին չի հաջողվելու մոռացության տալ Արցախի հարցը, չի հաջողվելու արցախցիներին ստիպել հրաժարվել պահանջատիրությունից և իրենց արդարացի իրավունքների իրացումից։
«Ես կասկած անգամ չունեմ՝ մեղավորը (մեղավորները) անխուսափելիորեն կանգնելու են թե՛ երկրային, թե՛ երկնային օրենքների առաջ։
Բայց կա մի ճշմարտություն, որը ոչ ոք չի կարող փոխել կամ ջնջել մեր գիտակցությունից․ այն մեր նպատակն է՝ տուն վերադառնալ։
Որքան էլ փորձեն մեզ պարտադրել մոռացություն, հաշտություն կամ լռություն՝ դա չի փոխելու ո՛չ մեր հիշողությունը, ո՛չ մեր կամքը, ոչ էլ մեր ճանապարհը։
Մենք տուն ենք գնալու»,- շեշտել է Հակոբյանը։










