«Այս ընտրություններում մեր կարգախոսը լինելու է «Խելամիտ ուղի»-ն: Խելամիտ ուղի, որովհետև մենք միշտ փորձել ենք ռացիոնալ, իրատեսական, հաշվարկված և ռազմավարական լուծումներ առաջարկել դաշտում: Այդ դաշտը բավականին հեռու է հուզականությունից և պարզապես ցանկություններից: Ժողովուրդը սիրում է զգացմունքներով և պատրանքներով առաջնորդվել, ինչը մենք տեսանք 2020-2023 թվականներին: Մենք ի՞նչ պիտի անենք, մի պատրանք էլ մե՞նք ծախենք ժողովրդի վրա: Մենք դա չենք անելու, դա մեր ոճը չէ»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ՀԱԿ վարչապետի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Մենք միշտ առաջարկելու ենք խելամիտ ուղի, այն մարմնավորելու է ամեն ինչ՝ մեր հակվածությունը իրական խաղաղության գործընթացին, մեր հակվածությունը տեխնոլոգիական զարգացմանը, ռազմավարական մտածողությանը, իրատեսական քաղաքականությանը: Խելամիտ ուղին այն է, ինչ այսօր մեր ժողովրդին պետք է»,- նշել է Զուրաբյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում










