Փաստաբան Ռուբեն Հակոբյանը չի ընդունում մեղադրանքը․ձայնագրությունը համարվել է ոչ թույլատրելի ապացույց


Փաստաբան Ռուբեն Հակոբյանը չի ընդունում մեղադրանքը․ձայնագրությունը համարվել է ոչ թույլատրելի ապացույց
Մարտ 7 14:22 2026

Փաստաբան Ռուբեն Հակոբյանի վերաբերյալ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լիանա Գասպարյանը։

«Բնականաբար, պարոն Հակոբյանը չի ընդունում մեղադրանքը: Միայն կարող եմ նշել, որ այդ սպանության գործով, որը քննվել է, Վերաքննիչ դատարանը ձայնագրությունը համարել է ոչ թույլատրելի ապացույց, հայտնի չէ աղբյուրը: Նույնականացում չունենք»,- ասաց փաստաբանը:
Գասպարյանը նաև հավելեց, որ չունեն տվյալ, թե փաստաբանն է զրույց տանում, փորձագետի եզրակացություն չկա:

Հիշեցնենք, որ երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր փաստաբան Ռուբեն Հակոբյանին:

Կոմիտեն նաև հայտարարություն էր տարածել, նշելով.

«Դատաքննության ընթացքում փաստաբանը, նախնական համաձայնության գալով մեղադրյալի եղբոր հետ, իր կողմից շահագործվող փաստաբանական գրասենյակում այլ ապօրինի, այն է՝ համոզելու, իսկ սպանություն կատարած անձի եղբոր կողմից, նաև սպանության սպառնալիքներ հնչեցնելու եղանակով, հիշյալ քրեական գործով դատավարության մասնակից սպանությանն ականատես վկային, հարկադրել են դատարանում կայանալիք հերթական դատական նիստում փոխել մեղադրանքի հիմքում դրված նախաքննական և արդեն իսկ տված դատաքննական ցուցմունքները, տալ սուտ ցուցմունք, որը կնպաստի մեղադրյալի պատասխանատվությունից խուսափելուն։ Բացի այդ, վկային տվել են քննությամբ դեռևս չպարզված չափի կաշառք, որից հետո կաշառք ստացած վկան հերթական դատական նիստում տվել է ակհայտ սուտ ցուցմունք»: