3 աղջիկ ունեք, մեկին չե՞ք առաջարկի տղայիս. Քաղաքացին՝ Փաշինյանին


3 աղջիկ ունեք, մեկին չե՞ք առաջարկի տղայիս. Քաղաքացին՝ Փաշինյանին
Մարտ 7 10:53 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր էլ կուսակիցների հետ Արագածոտնի մարզում է, առաջին կանգառն Աշտարակն է։

Բնակիչների հետ հանդիպման ընթացքում մի կին Փաշինյանին ասաց, թե երեք տղա ունի և հետաքրքրվեց, թե ամուսնանալու վերաբերյալ ի՞նչ ծրագիր ունի վարչապետը։

«Ամուսնանալու ծրագիր չունենք»,-պատասխանեց Փաշինյանը։

«Երեք աղջիկ ունեք, մեկին չե՞ք առաջարկի»,-հարցրեց կինը։

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, թե չի կարող իր աղջիկների փոխարեն որոշում ընդունել, ավելացնելով նաև, թե նրանցից մեկն անչափահաս է։