ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․
«Մերձավորարևելյան դաժան հրաձգարանի ֆոնին՝ ավելի ու ավելի ծիածաղելի է դառնում Ադրբեջանի վիճակը:
Ալիևը չգիտի՝ ինչ անի, որ մի կողմից ԱՄՆ-ին ու Իսրայելին ցույց տա, իբրև թե իրենց կողմից է և պատրաստ է պայքարել Իրանի դեմ: Որովհետև հայկական Արցախի օկուպացիայի ու բռնի հայաթափման հարցում առնվազն պարտք է մնացել նրանց:
Մյուս կողմից՝ փորձում է բարեկամություն խաղալ ու գոհացնել Իրանին և չընկնել վերջինիս նավթակործան հրթիռների տակ, քանի որ հայկական Արցախի օկուպացման հարցում ստացած լոյալության համար Բաքուն պարտք է մնացել նաև Իրանին:
Մեկ այլ կողմից Արցախը հեշտությամբ օկուպացրած ու սեփական ժողովրդի աչքին հերոս կտրած պաշտոնական Բաքվի հետույքն այրում են նաև Նախիջևանի օդակայանի վրա ընկած ԱԹՍ-ները: Բաքուն կանգնել է նաև իր ժողովրդի առջև սեփական «հերոսական» դեմքը փրկելու անկարողության առջև»:










