Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ)


Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ)
Մարտ 6 18:54 2026

Ունեմ հինգ երեխա, ապրում էի տնակում, շատ վատ պայմաններում, հետո ի հայտ եկավ Սամվել Կարապետյանը, ապահովեց բնակարանով: Ամենակարևորն այն է, որ գլխիդ վերևում տանիք ունես, և որ երեխադ ապահով է: Այս մասին ասում է այն հազարավոր մարդկանցից մեկը, որին օգնել է բարերար Սամվել Կարապետյանը:«Եթե Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի:

Սամվել Կարապետյան 10 ընտանիք այդտեղից հանեց, որ իրենք էլ էին շատ վատ պայմաններում ապրում, իրենք էլ ունեին չորս և ավելի երեխաներ, մեզ բախտ վիճակվեց, որ դուրս գանք այդ տնակից»,-նշում է քաղաքացին։ 

 

Հավելում են՝ Կարապետյանի գործերը տեսանելի են ամեն քայլափոխի, տնից դուրս են գալիս, կողքի շենքի գազաֆիկացումը կրկին նրա աջակցությամբ է իրականություն դարձել: