Արտառոց դեպք. պետական մարմինը 5 մլրդ դր.-ի դիզել է գնում մի կազմակերպությունից, որը գնումից մի քանի օր առաջ էր ստեղծվել. Ավետիսյան


Արտառոց դեպք. պետական մարմինը 5 մլրդ դր.-ի դիզել է գնում մի կազմակերպությունից, որը գնումից մի քանի օր առաջ էր ստեղծվել. Ավետիսյան
Մարտ 4 16:24 2026

«Ես հաճախ երթևեկում եմ Նորքի ճանապարհով և իմ աչքի առաջ  այդ հատվածը 3 տարվա ընթացքում երկու անգամ հիմնանորոգվել է»,- հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թ հաղորդումը քննարկելիս ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Պատգամավորը տեղեկացրեց, որ անձամբ խոսել է շինարարների հետ, որոնք ասել են, թե երկրորդ անգամ է վերանորոգվում, որովհետև առաջին անգամ կոմունիկացիաները պատշաճ կերպով չեն անցկացվել և եզրակացրեց, որ այն հանրային միջոցի փոշիացման դասական ձև է։

Տեղեկացնելով, որ 2019 թվականին ուսումնասիրել է դիզվառելիք պետական գնումների շուկան՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Արտառոց դեպք, մեկ անձից պետական մարմնի կողմից 5 մլրդ դրամի գնում մի կազմակերպությունից, որը գնումից մի քանի օր առաջ էր ստեղծվել։ Շարքը շարունակելի է»։

 Նաև նշեց, որ գրպանահատության դեպքերի թվի աճի պայմաններում ոստիկանությունում փակվում է համապատասխան ստորաբաժանումը և տեսագրությամբ նույնականացված կասկածյալին չեն կարողանում կալանավորել։

Ավետիսյանը նաև հայտնեց, որ կոռուպցիայի դրսևորում է նաև պետական համակարգում պարգևատրման անհամաչափությունը, երբ բարձրաստիճան պաշտոնյաները սիստեմատիկ աշխատավարձին բազմապատիկ պարգևավճար են ստանում, իսկ պատասխանատու չինովնիկները կամ շատ քիչ, կամ ընդհանրապես պարգևատրում չեն ստանում։