Հունիսից մենք կառողջացնենք առողջապահական համակարգը. Նարեկ Կարապետյան


Հունիսից մենք կառողջացնենք առողջապահական համակարգը. Նարեկ Կարապետյան
Մարտ 4 16:07 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի  անդամ  Նարեկ Կարապետյանը հանդիպել է բժիշկների հետ՝  քննարկելու առողղջապահական համակարգում առկա խնդիրները։

«Մենք ունենք տնտեսական հինգ քայլեր երկրում փոփոխություններ կատարելու, որից մեկը դեղերի գների ու ընդհանուր բժշկական ծախսերի նվազեցումն է»,-նշել է Կարապետյանը։

Հանդիպմանը ներկա մասնագետները կարծիք են հայտնել, որ համակարգում խնդիրները բազմաթիվ են՝ սկսած բուժհաստատություններում պաթոլոգիայի բաժանմունքները փակելուց մինչև հիվանդությունների ախտորոշումը, բժշկի չգնահատված լինելը։

«Համակարգ չունենք։ Աշխարհում ազգի առողջության 90 տոկոսը կախված է համակարգից, իսկ 10 տոկոսը՝ մասնագետներից»,-նշել է ներկա բժիշկներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։