Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հռիփսիմե Հունանյանին փոխարինեց ՔՊ-ական Վանիկ Օհանյանը


Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հռիփսիմե Հունանյանին փոխարինեց ՔՊ-ական Վանիկ Օհանյանը
Մարտ 4 15:47 2026

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հռիփսիմե Հունանյանին փոխարինեց ՔՊ–ական Վանիկ Օհանյանը: 

107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեց 64-ը, բոլորը կողմ էին Օհանյանի թեկնածությանը։

Վանիկ Օհանյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին այդ բարձր պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար և ընդունեց այն որպես մեծ պատասխանատվություն «երկրի առողջապահական համակարգի կայուն զարգացման, յուրաքանչյուր քաղաքացու առողջության պաշտպանության և ոլորտի ամրապնդման համար»: