Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու համար


Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու համար
Մարտ 4 14:54 2026

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների՝ Իրանից ՌԴ քաղաքացիների դուրսբերման հարցում ցուցաբերած աջակցության համար։ 

«Ռուսաստանը երախտապարտ է Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքմենստանին՝ Իրանից ռուսաստանցիների անխոչընդոտ տարհանումն ապահովելու հարցում աջակցության համար»,-նշել է Զախարովան։