Դինամիկ զարգացում ունեցող երկիր ունենալու համար պետք է շրջանների համաչափ զարգացում. Ն. Կարապետյան


Դինամիկ զարգացում ունեցող երկիր ունենալու համար պետք է շրջանների համաչափ զարգացում. Ն. Կարապետյան
Մարտ 4 13:53 2026

«Մեր երկրի տնտեսական քաղաքականությունը կառուցված չէ շրջաններում աշխատատեղ կառուցելու վրա։ Կառուցված է ուղղակի հարկեր հավաքելու, Երևանի ակտիվության, մի քանի հանքերից եկամուտներ ստանալու, պարտք ներգրավելու հաշվին երկրի ընդհանուր վիճակը պահելու վրա»,-այս մասին նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի  անդամ  Նարեկ Կարապետյանը «Ժամը» լրատվականին տված հարցազրույցում։

 Նրա խոսքով, դինամիկ զարգացում ունեցող երկիր ունենալու համար մեզ անհրաժեշտ է շրջանների համաչափ զարգացում։

«Ժամանակին մեր բոլոր շրջաններն ունեին ոլորտային մասնագիտացում, մենք ամեն շրջանի համար պետք է ունենանք զարգացման մոդելավորում։ Նոյեմբերյանը, օրինակ, պետք է լինի ջերմոցների, բանջարանոցների գոտի; Դա հնարավարություն կտա արտահանել բանջարեեղն, ինչպես նաև ապահովել Հայաստանի ներքին պահանջարկը»,-ասել է Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։