Իրանի դեպքերը մեզ տվեցին մեկ դաս՝ ժամանակավոր խաղաղության համաձայնագրերը բավարար չեն, անհրաժեշտ են ուժեղ երաշխիքներ դրանք պահպանելու համար. «Ժամը» լրատվականի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Մեզ խաղաղության հասնելու համար պետք են երաշխավորներ։ Իրանը բազմաթիվ գործարքներ է ունեցել Արևմուտքի հետ, սակայն չունենալով երաշխավոր՝ նա այսօր միայնակ առերեսվում է տարածաշրջանային այլ երկրների և համաշխարհային գերտերությունների կողմից պրոցեսների։ Մենք պետք է ունենանք մեր երկրում դաս, որ խաղաղությանը կարելի է հասնել ոչ միայն պայմանավորվածություններով, այլ պետք է լինի նաև երաշխավոր, իսկ երաշխավորները լինեն մեկից ավելի»,-նշում է նա։
Ըստ Նարեկ Կարապետյանի՝ միանշանակ է, որ Իրանի դեմ պատերազմը տնտեսական հետևանքներ կունենա նաև ՀՀ-ի համար։










