Աֆղանստանի քաղաքացիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան՝ լողալով հատելով Արաքս գետը։ Այս մասին, ի պատասխան Armenia Sputnik-ի հարցման, հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 20-ին։ Քննչական կոմիտեն նախաձեռնել է երկու քրեական վարույթ՝ «Պետական սահմանի ապօրինի հատելը» հոդվածով։










