Առաջնահերթը ոչ թե հայի հավաքական շահն է, այլ ՔՊ նեղկուսակցական ախորժակը․ Աբրահամյան


Առաջնահերթը ոչ թե հայի հավաքական շահն է, այլ ՔՊ նեղկուսակցական ախորժակը․ Աբրահամյան
Մարտ 3 21:27 2026

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Վստահ եմ, որ իշխանությունն էլ գիտակցում է, թե ինչ է Ադրբեջանի ուզածը և իր անհամաչափ զիջումները ինչ մեծ գին են ունենալու Հայաստանի համար:

Այլ բան է, որ հայաստանյան ռեժիմը, ստորադասելով արտաքին վտանգներն ու սպառնալիքները, իրականությունը ներկայացնում է լրիվ այլ տրամաբանությամբ ու գույներով, որտեղ առաջնահերթը ոչ թե հայի հավաքական շահն է, այլ ՔՊ նեղկուսակցական ախորժակը, ոչ թե Հայաստանը, այլ մեր գլխին մուրճ ճոճողները, ոչ թե խաղաղությունը, այլ լիակատար կապիտուլյացիան»: