Պետության միջամտությունը եկեղեցու գործերին. Մասյացոտնի թեմը հրաժարվում է ճանաչել դատարանի վճիռը


Պետության միջամտությունը եկեղեցու գործերին. Մասյացոտնի թեմը հրաժարվում է ճանաչել դատարանի վճիռը
Մարտ 3 19:56 2026

Հայաստանի իշխանությունների ճնշումը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ շարունակվում է՝ այս անգամ թեմերի մակարդակով։ Մասյացոտնի թեմը հանդես է եկել հայտարարությամբ՝ անընդունելի համարելով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի միջանկյալ որոշումը, որով փաստացի պարտավորեցնում են գործող թեմակալ ճանաչել արդեն իսկ աստիճանազրկված, նախկին եպիսկոպոս Գևորգ Սարոյանին։ Թեմում հիշեցնում են, որ եկեղեցական կանոնների համաձայն՝ Սարոյանն այլևս հոգևորական չէ և կրում է աշխարհական Արման Սարոյան անունը։ Մինչդեռ Հայաստանի օրենսդրությունը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան երաշխավորում են եկեղեցու ինքնավարությունը, և պետությունն իրավունք չունի միջամտելու ներքին կյանքին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը ևս աջակցություն էր հայտնել Վեհափառին՝ ընդգծելով իշխանությունների կողմից եկեղեցու գործերին միջամտության անթույլատրելիությունը։