Նոր ազատումներ ՆԳՆ-ում. մանրամասներ


Նոր ազատումներ ՆԳՆ-ում. մանրամասներ
Մարտ 3 19:46 2026

Ներքին գործերի նախարարությունից  հայտնել են, որ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի մարտի 3-ի հրամաններով՝ համակարգում ազատումներ են եղել։

Գրիգոր Մկրտչյանն ազատվել է ՆԳՆ տնտեսական վարչության պետի պաշտոնից

 

Վարդան Պետրոսյանն ազատվել է ՆԳՆ ֆինանսաբյուջետային վարչության պետի պաշտոնից։

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-վերլուծության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանն ազատվել է ոստիկանությունում ծառայությունից։

 

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Իսախանյանը ազատվել է ոստիկանությունում ծառայությունից: