«Պարոն Քորաչյան, դիմում եմ ձեզ խնդրանք-պահանջով՝ Մելքոնյան Գագիկին կարգի հրավիրեք։ Օրերս նա հերթական անգամ հարցազրույցում խոսել է Բաքվում գտնվող ռազմաքաղաքական ղեկավարության մասին, անպատասխանատու հայտարարություններ արել: Արգելեք այս թեմայով նրան խոսել»,-ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում, դիմելով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Քոչարյանին է դիմում որպես պաշտպանության հանձնաժողովի նախագահ, որի անդամն է Գագիկ Մելքոնյանը։
«Մյուս անգամ այդ մարդկանց մասին չխոսաս: Այդ իրավունքը չունես»,-Մելքոնյանին ասաց Մանուկյանը։
Իրավիճակը լարվեց և Գագիկ Մելքոնյանի հետ վեճին միջամտեց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը՝ նշելով. «Պարոն Մանուկյան, կներեք էլի, այդ մարդկանց փուռը տալուց առաջ մտածեիք»։
Գագիկ Մելքոնյանն էլ արձագանքեց. «Չափերդ ճանաչեք»։
Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Պարոն Մելքոնյան, էմոցիաները դնենք մի կողմ, մեզ հլը էնքան բարդ օրեր կարող է սպասվի, կարող է չսպասվի։ Այնպես որ, իրար նկատմամբ լինենք հարգանքով, նաև և գերիների նկատմամբ, և նրանց ապագայի նկատմամբ, մենք ինքներս մեր նկատմամբ։
Եկեք սկսենք այսօրվա մեր աշխատանքը, հետո մենք օրակարգից դուրս, եթե հարցեր լինի, միասին կմնանք, կքննարկենք և կորոշենք ոնց ենք ապրելու, նույնիսկ այս բարդ իրավիճակում»։










