Ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյանի օրոք ամեն մեկն իր տեղում է լինելու. Ալիկ Ալեքսանյան


Ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյանի օրոք ամեն մեկն իր տեղում է լինելու. Ալիկ Ալեքսանյան
Մարտ 1 21:25 2026

«Մենք համոզմունք ունենք, որ թոշակների բարձրացումը չպետք է լինի 10, 20 հազար դրամ։ Մենք տեսնում ենք, որ մեր թոշակառուները պետք է ապրեն անհոգ։ Պետությունը պետք է գնահատի մեր պապերի ու տատերի ներդրումը հայրենիքում»,-Վանաձորի բնակկիչների եհտ հանդիպմանն աաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը։

Թոշակառուներից մեկը մինչ այդ տարակուսեց, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի ամիս առաջ հայտարարեց, թե չի բարձրացնելու թոշակները, քանի որ թոշակառուն չգիտի թե ինչպես այն ծախսի, բայց օրերս անսպասել 10 հազար դրամով բարձրացնելու մասին հայտարարեց։

 «Ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյանի օրոք ամեն մեկն իր տեղում է լինելու, ոստիկանները և մյուսները իրենց գործն անելու են հավուր պատշաճի։ Խոսում ենք հանցագործությունների ավելացման մասին։ Կարճ ասած, եթե ամեն մարդ զբաղվի իր գործով, մենք խնդիր չենք ունենա»,- ասաց Ալեքսանյանը։

Նա տեղեկացրեց, որ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի 5 կետերից մեկով նախատեսվում է 300 ահազար աշխատատեղ այն դեպքում, երբ 500 հազար գործազուրկ կա Հայաստանում։

«Այդ 300 նոր աշխատատեղերից 85 հազարը լինելու են արտադրության ոլորտում։ Վանաձորի տարածաշրջանում ժամանակին եղել են մեծ գործարաններ և մեր ծնողները զգացել են թե ինչ է նշանակում տարածաշրջանում ունենալ գործարան, ժողովրդական լեզվով ասած՝ ունենալ գործի տեղ»,-հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը։

հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը կարծիք հայտնեց. «Ըստ իս, «Ուժեղ Հայաստանն» է հզորացնելու մեր հայրենիքը»։