«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրել է.
«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության վերաբերյալ լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան` ցանկանում ենք նշել, որ մեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լիովին գիտակցում է այն պատմական պատասխանատվությունը, որը մենք կրում ենք մեր ազգի առջև։ Հայաստանում շուտով լինելու է նոր, ուժեղ առաջնորդություն»։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է»։










