Հերի՛ք է ինձ մեղադրեք, ես հանցագործ չեմ ու չեմ դառնալու. Վահագն Հովակիմյան (Տեսանյութ)


Հերի՛ք է ինձ մեղադրեք, ես հանցագործ չեմ ու չեմ դառնալու. Վահագն Հովակիմյան (Տեսանյութ)
Փետրվար 28 13:55 2026

Հերի՛ք է ինձ ակամա մեղադրեք, ես հանցագործ չեմ ու չեմ դառնալու, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն՝ արձագանքելով հարցին, թե արդյո՞ք կաշկանդված չի լինելու համապետական ընտրություններին ՔՊ-ի հնարավոր ընտրախախտումներն արձանագրելու հարցում:

Նա վստահեցրեց, որ ո՛չ հանցագործ է, ո՛չ  էլ պատրաստվում է հանցագործ դառնալ, այլ՝ ամեն ինչ անելու է, որպեսզի ընտրություններն ազատ, արդար և թափանցիկ լինեն:

Վահագն Հովակիմյանը հիշեցրեց, որ 2022 թվականից զբաղեցնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, այդ ընթացքում մի քանի ՏԻՄ ընտրություններ են եղել, որոնք անցել են առանց ընտրակեղծումների:

«Մինչև ԿԸՀ նախագահ դառնալս, իմ կենսագրության մի պատկառելի ընթացքը նվիրված է  եղել ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ ունենալուն: Իմ գործունեության նպատակը դա է եղել: Հանցանք է այն, որ պետական պաշտոնյան անձնական շահերով է առաջնորդվում»,-նշեց նա՝ ընդգծելով, որ ընտրողը պետք է  վստահ իմանա, որ իր ձայների արդյունքով է ձևավորվել իշխանությունը: