Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատել է ընդդիմության շրջանում տիրող իրավիճակը։
«Պետք է անկեղծորեն խոստովանել, որ ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցությունները ոչ մի համաձայնության չեն հանգեցրել: Այդ պարագայում, պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է:
Անհրաժեշտ է, վերջիվերջո, հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է: Լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն, Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը»,-նշել է նա։










