Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է բետոն էլեկտրասյանը, տապալել այն. կա վիրավոր


Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է բետոն էլեկտրասյանը, տապալել այն. կա վիրավոր
Փետրվար 27 18:44 2026

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում 25-ամյա Պարույր Ե.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս, էլեկտրասյունն էլ հայտնվել է ավտոմեքենայի վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտման նպատակով։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ ահազանգող քաղաքացին հստակ տեղը չէր նշել, պարզապես հայտնել էր, որ վթարը տեղի է ունեցել Զովունի-Եղվարդ ճանապարհին։

Վարորդը մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։