Ընդդիմադիր հիմնադրամների դեմ Հակակոռուպցիոն կոմիտեի հնարավոր քայլերի ժամանակ կասեն՝ ««Իմ քայլը» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանը կապ չունի». Անի Սամսոնյան


Ընդդիմադիր հիմնադրամների դեմ Հակակոռուպցիոն կոմիտեի հնարավոր քայլերի ժամանակ կասեն՝ ««Իմ քայլը» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանը կապ չունի». Անի Սամսոնյան
Փետրվար 27 14:38 2026

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրել է.

«Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Իմ քայլը» հիմնադրամի ղեկավարն է: «Իմ քայլ» անվանումը հեղափոխական իշխանության քաղաքական դաշինքի անվանումն է եղել: «Իմ քայլը» հիմնադրամը արդեն մեկ տարի և ավելի զբաղվում է նախընտրական քարոզչությամբ:

Քանի որ մինչև ընտրություններ Հակակոռուպցիոն կոմիտեն ընկնելու է բոլոր այն հիմանդրամների հետևից, որոնք ասոցացված են ընդդիմադիր ուժերի հետ և փորձելու են բոլորին պատժել, իսկ ընդդիմությունը մատնացույց է անելու «Իմ քայլը» հիմնադրամին, իշխանության պատասխանն է լինելու․ «Դե վարչապետի տիկինը կապ չունի, նա լքել է կառավարական առանձնատունը»:

Ես այն մարդկանցից եմ, ով լոբբինգ է արել, որ կուսակցությունների և քաղաքական ուժերի անվանումը կրող հիմնադրամները չպետք է զբաղվեն նախընտրական բարեգործությամբ: Բայց այդ օրենքը չպիտի գործի խտրականության սկզբունքով և թույլ տա իշխանությանն այսպիսի նախընտրական տեխնոլոգիաներով խուսափել պատասխանատվությունից»: