Մինչև մեր հաջորդ հանդիպումը իմպիչմենտի մասին նոր բան կլսեք, հիմա չեմ ասելու, թե ինչ․ Սերժ Սարգսյան


Մինչև մեր հաջորդ հանդիպումը իմպիչմենտի մասին նոր բան կլսեք, հիմա չեմ ասելու, թե ինչ․ Սերժ Սարգսյան
Փետրվար 26 23:59 2026

Մինչև մեր հաջորդ հանդիպումը իմպիչմենտի մասին նոր բան կլսեք, հիմա չեմ ասելու, թե ինչ, այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

 

 

Նա նաև խոսել է ներընդդիմադիր պայքարի մասին, նշելով՝, որ այն չի սաստկացել «Ես կարծում եմ, որ ջրերը զուլալվում են»,- ասաց նա։

 

Սերժ Սարգսյանը հավելեց՝ այն քաղաքական ուժերին, որոնք կփորձեն ՀՀԿ-ին զրպարտել, ՀՀԿ-ն կպատասխանի՝ ճշմարտությունը հրապարակելով։

 

«Բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք պիտի փորձեն մեր հաշվին միավորներ հավաքել՝ իբր մեր շանսերը նվազեցնելու համար,  ասվելու է ճշմարտությունը։ Եթե նրանք փորձում են ուրիշին ինչ-որ բան վերագրել, ապա ճշմարտությունը կլսեն։ Բոլորն էլ կլսեն, մենք որևէ կոմպլեքս չունենք»,- ասաց նա։